Jump to content

Ահմեդ Սեկու Տուրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմեդ Սեկու Տուրե
Ahmed Sékou Touré
 
Կուսակցություն՝ Գվինեայի Դեմոկրատական Կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 9, 1922(1922-01-09)[1][2][3][…]
Ծննդավայր Ֆարանա, Գվինեա[3]
Վախճանի օր մարտի 26, 1984(1984-03-26)[1][2][4][…] (62 տարեկան)
Վախճանի վայր Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Թաղված Cameroun cemetery
Քաղաքացիություն  Գվինեա և  Ֆրանսիա
Ամուսին Andrée Touré?
Զավակներ Aminata Touré?[5] և Mohamed Touré?
 
Պարգևներ

Ահմեդ Սեկու Տուրե (ծնվել է 9 հունվարի, 1922- 26 մարտի 1984), Գվինեայի հանրապետության պետական և քաղաքական գործիչ։ 1952 թվականից՝ Գվինեայի դեմոկրատական կուսակցության (հիմնադիր 1947, 1978 թվականից՝ Գվինեայի պետություն կուսակցություն) գլխավոր քարտուղարը։ 1956-1958 թթ.՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, 1958 թ. հոկտեմբերից՝ անկախ Գվինեայի պրեզիդենտ, 1958-1972 թթ.՝ նաև կառավարության ղեկավար։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակ (1961)։ Հեղինակ է Աֆրիկայի ժողովուրդների անկախության պայքարի հարցերի վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների, որոնցում հիմնավորվում է Աֆրիկայի երկրների ոչ կապիտալիստական ուղիով զարգացման անհրաժեշտությունը։

2021 թվականի հոկտեմբերին, 1971 թվականի հոկտեմբերյան սպանդի 50 -րդ տարելիցի կապակցությամբ, 70 Գվինեացիների հարազատները, ովքեր մահապատժի ենթարկվեցին Սեկու Տուրեի ռեժիմով, նախագահ Մամադի Դումբույայից խնդրեցին վերականգնում և զոհերի արժանապատիվ հուղարկավորություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Սեկու Տուրե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։